Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, շփման շրջանակը պարզելու նպատակով, շարունակվում են համաճարակային հետազոտությունները:

«Հնարավոր է, կորոնավիրուսի դեպքերի թիվը կրկին ավելանա, քանի որ վերջնական հետազոտությունն ավարտված չէ: Քիչ առաջ Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Ընդհանուր, շրջանում արձանագրված է կորոնավիրուսի 758 դեպք, մահացել է 5, ապաքինվել՝ 414 անձ, ունենք 339 ակտիվ դեպք, ստացիոնար բուժում է ստանում 18 պացիենտ, ինքնամեկուսացման մեջ է 358 անձ: Թեստավորվել է 211 անձ, այստեղից ջերմություն ունի 85-ը»,- հայտարարում են հանրային առողջապահության կենտրոնում: