Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Նշված տեղեկությունը հաստատում են Փոթիի հանրային առողջապահության կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի հայտարարությամբ, այսօրվա տվյալներով, Փոթիում համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
«Ընթանում է համաճարակային հետազոտություն, պարզվում է շփման շրջանակը և անցկացվում են ախտահանիչ աշխատանքներ: Այս պահի դրությամբ Փոթիում իրավիճակը վերահսկվում է և կայուն է»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: