Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Տեղի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի հայտարարությամբ, վարակակիրները տարբեր մասնագիտության մարդիկ են: Կորոնավիրուս է ախտորոշվել նաև վարակվածների հետ շփում ունեցած անձանց մոտ:
Նրա խոսքով, շփման շրջանակը պարզելու նապտակով, ընթանում են համաճարակային հետազոտություններ:
«Կորոնավիրուսի դեպքերի թիվը, հնարավոր է, ավելանա, քանի որ վերջնական հետազոտությունն ավարտված չէ: Կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները կրկին անցնում են «ՊՇՌ» հետազոտություն»,- հայտարարում են Հանրային առողջապահության կենտրոնում: