Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք
Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք: Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի հայտարարությամբ, վարակակիրները տարբեր մասնագիտությունների մարդիկ են, մեծ մասը «Աջարիա տեքստիլ» կարի ֆաբրիկայի վարակակիրների շփման շրջանակից է:

«Ընթանում է համաճարակային հետազոտություն և պարզվում է շփման շրջանակը: «ՊՇՌ» հետազոտությունները շարունակվում են»,- հայտարարում են հանրային առողջապահության կենտրոնում:

Վերջին տվյալներով, Փոթիում կորոնավիրուս է ախտորոշվել 170 մարդու մոտ: Ապաքինվել է 43 անձ, ինքնամեկուսացման մեջ է 410 մարդ: