Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 11 դեպք:
Տեղի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի հայտարարությամբ, վարակակիրների շփման շրջանակը պարզելու նպատակով ընթանում են համաճարակային հետազոտություններ:
«Հնարավոր է, կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելանա, քանի որ վերջնական հետազոտությունն ավարտված չէ: Կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտների «ՊՇՌ» հետազոտությունները դեռ շարունակվում են»,- հայտարարում են հանրային առողջապահության կենտրոնում:
Վերջին տվյալներով, Փոթիում արձանագրված է վարակման 240 դեպք, նրանցից 95-ն ապաքինվել է, ինքնամեկուսացման մեջ է 256 անձ:
Հատկանշական է, որ վարակակիրների մեծ մասն առանց ախտանշանների, կամ թեթև ախտանշաններ ունեցող պացիենտ: