Փոթիում 49 վարորդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Խոսքը վերաբերում է բեռնատար ավտոմեքենաների վարորդներին:
Կարանտինայիn տարածքում այս պահի դրությամբ ոչ ոք չկա:
Համակարգող շտաբը շարունակում է աշխատանքը:
«Փոթիում անխափան աշխատում են ռազմավարական օբյեկտները: Վրաստանի կառավարության որոշմամբ, բացվել են գեղեցկության սրահները և էսթետիկ բժշկության կենտրոնները, բացի այդ, չեղարկվել է գործող սահմանափակումը երեք անձից ավել հավաքի մասին, ինչպես փակ, այնպես էլ՝ բաց տարածքներում: Փոթիում, քաղաքապետարանի համապատասխան ծառայության կողմից կստուգվեն բոլոր այն հաստատությունները, որոնք վերսկսել են աշխատանքը: Քաղաքում իրավիճակը վերահսկվում է»,- հայտարարել է Փոթիի քաղաքապետ Գոչա Կուրդղելիան: