Փոթիից Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա ուղարկված 16 մաքսավորի թեստի պատասխանները հայտնի են
Փոթիից Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա ուղարկված 16 մաքսավորի թեստի պատասխանները հայտնի են

Փոթիից Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա «PCR» թեստավորման համար ուղարկված 16 մաքսավորի թեստի պատասխանները հայտնի են: Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:

«Արդեն ստացել ենք 16 մաքսավորի հետազոտության պատասխանները: Բարեբախտաբար, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Նշված հետազոտությունը պլանային և իրականացվում է կանխարգելիչ նպատակով:

Նման թեստավորում նրանք անցնում են յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ: Վաղը հայտնի կդառնա ևս 16 նմուշի պատասխան»,- հայտարարել է Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեն: