Փոթիի պետական և մասնավոր դպրոցներն անցել են հեռավար ուսուցման: Որոշումն ընդունվել է ռեսուրսների կենտրոնի կողմից՝ Հանրային առողջապահության կենտրոնի հանձնարարականով:
11 պետական և չորս մասնավոր դպրոցներ ուսումնական գործընթացը կշարունակեն էլեկտրոնային եղանակով՝ ապրիլի 14-ից ապրիլի 29-ը:
«Այս որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ժամանակ առ ժամանակ ուսուցիչները թեստավորվելու են հանրակրթական դպրոցներում, և վարչակազմերը մշտապես հետևելու են աշակերտների առողջությանը», – ասաց ռեսուրսների կենտրոնի ղեկավար Գոչա Քորքիան: