Փոթիի կլինիկայում կորոնավիրուսի վարակակիրների թվում ամենակրտսերը 4 ամսական երեխա է
Փոթիի կլինիկայում կորոնավիրուսի վարակակիրների թվում ամենակրտսերը 4 ամսական երեխա է

Փոթիի կովիդ-կլինիկայում բուժում է ստանում 35 պացիենտ: Հոսպիտալի տնօրեն Թեա Միգինեիշվիլու հայտարարությամբ, վարակակիրները Աջարիայից են, Իմերեթիից, Գուրիայից և Սամեգրելոյից: Այդ թվում ամենակրտսերը 4 ամսական երեխա է, ամենատարեցը՝ 83 տարեկան: Միգինեիշվիլու հայտարարությամբ, վարակակիրների առողջական վիճակը կայուն է:

«Երեկ դուրս է գրվել մեկ ապաքինված պացիենտ: Այս պահի դրությամբ, ունենք 35 վարակակիր: Եվս հինգ պացիենտի ենք սպասում Աջարիայից: Ամենակրտսերը Գուրիայից, 4 ամսական երեխա է, որի վիճակը կայուն է: Ամենատարեցը 83 տարեկան է Փոթիից, նրա վիճակը ուշագրավ է, սակայն՝ կայուն: Դեռևս ենթակա է բուժման»,- հայտարարել է Թեա Միգինեիշվիլին: