Փոթիի հոսպիտալում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 37 մարդ
Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք:
Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, կորոնավարակակիրների նվազման դինամիկա է դիտվում, իսկ համաճարակային հետազոտությունը շարունակվում է անդադար ռեժիմում:
«Այս ժամանակահատվածի ընթացքում ապաքինված է 3 654 պացիենտ, մահացել է 28 մարդ, ակտիվ պացիենտների թիվը կազմում է 208: Այդ թվում ստացիոնարում է 50, Փոթիի հոսպիտալում բուժում է ստանում 37 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է երկու, ինքնամեկուսացման մեջ՝ 187, թեստավորվել է 17 անձ, նրանցից բոլորը սիմպտոմատիկ պացիենտներ են»,- հայտարարում են հանրային առողջապահության կենտրոնում:
Վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 298 նոր դեպք, ապաքինվել է 1 311 անձ, մահացել է 16 պացիենտ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 298 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 107 դեպք, Աջարիայում՝ 18, Իմերեթիում՝ 44, Քվեմո Քարթլիում՝ 13, Շիդա Քարթլիում՝ 19, Գուրիայում՝ 21, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 32, Կախեթիում՝ 26, Մցխեթա-Մտիանեթիում՝ 6, Սամցխե-Ջավախեթիում՝ 12, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0: