Փոթիի հոսպիտալում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 25 պացիենտ
Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք:
Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, համաճարակային հետազոտությունն ընթանում է անդադար ռեժիմում:
Նրանց տեղեկությամբ, վերջին 24 ժամում թեստավորվել է 20 մարդ:
«Այս ժամանակաշրջանում ապաքինվել է 4 200 պացիենտ, մահացել է 37-ը, ակտիվ պացիենտ է 53-ը, այդ թվում ստացիոնար բուժում է ստանում 25 մարդ, Փոթիի հոսպիտալում է 25 վարակակիր, կարանտինում՝ երեքը, ինքնամեկուսացված է 56 անձ»,- հայտարարում են Փոթիի հանրային առողջապահության կենտրոնում:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք, ապաքինվել է 276 մարդ, մահացել՝ 12-ը: