Փոթիի հոսպիտալում գտնվում է կասկածելի ախտանշաններով երկու պացիենտ: Նրանք ունեն ջերմություն և շնչառական այլ ախտանաշններ:
Պացիենտները տեղափոխվել են մեկուսացված պալատներ:
«Մեր կլինիկայում է երկու պացիենտ: 75-ամյա տղամարդ Լանչխութիից և 20-ամյա տղամար Փոթիից: Նրանք երկուսն էլ թեստավորվել են: Նրան կենսաբանական նմուշներն ուղարկվել են Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա: Հետազոտության պատասխանները հայտնի կդառնան այսօր ուշ երեկոյան կամ վաղն առավոտյան»,- հայտարարել է Փոթիի հոսպիտալի տնօրեն Թեա Միգինեիշվիլին: