Փոթիի հոսպիտալում բուժում է ստանում կորոնավարակակիր 23 պացիենտ
Փոթիի հոսպիտալում բուժում է ստանում կորոնավարակակիր 23 պացիենտ

Փոթիի հոսպիտալում բուժումը շարունակում է կորոնավարակակիր 23 պացիենտ: Կլինիկայի տնօրեն Թեա Միգինեիշվիլու հայտարարությամբ, նրանց վիճակը միջին ծանրության է և ստանում են համապատասխան բուժում: Պացիենտների մեծ մասն Աջարիայից է:

«Երեկ ունեինք 36 վարակակիր, նրանցից թեթև ախտանշաններ ունեցող 12 անձի հետագա բուժման համար տեղափոխեցինք Անակլիայի կարանտինային տարածք: Մնաց 23 պացիենտ, նրանց վիճակը թեթև, միջին ծանրության, ունեն թոքաբորբ: Նրանք ստանում են համապատասխան բուժում»,- հայտարարել է Թեա Միգինեիշվիլին:

Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, Փոթիում այսօր կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել: