Փոթիի հոսպիտալից այսօր դուրս է գրվելու կորոնավիրուսից ապաքինված 11 պացիենտ
Փոթիի հոսպիտալից այսօր դուրս է գրվելու ապաքինված 11 պացիենտ:
Հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 27 վարակակիր: Նրանք Աջարիայից, Իմերեթիից, Գուրիայից և Աբխազիայից են: Նրանցից ամենակրտսերը 11 տարեկան է:
«Ամենաավագը 72 տարեկան պացիենտ է, նրա վիճակը շատ ծանր էր, սակայն այժմ դրությունը կայունացել է և մի քանի օրից դուրս կգրվի կլինիկայից: Ունենք նաև ուրախալի լուր, այսօր, առաջին անգամ կլինիկայից դուրս է գրվում 11 ապաքինված: Նրանք Իմերեթիից և Աջարիայից են»,- հայտարարել է Փոթիի հոսպիտալի տնօրեն Թեա Միգինեիշվիլին: