Փոթիի հոսպիտալ է տեղափոխվել կասկածելի ախտանշաններով երեք պացիենտ: Բացի այդ, ևս երեք անձի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել և նրանք արդեն դուրս են գրվել կլինիկայից:
Ստացիոնարում գտնվող պացիենտները մեկուսացված խցիկներում են: Փոթիի բժշկական կենտրոնի տնօրեն Թեա Միգնիեիշվիլու փոխանցմամբ, նրանք ունեն ջերմություն և շնչառական այլ ախտանշաններ:
«Կլինիկայում գտնվում է երեք պացիենտ, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Պացիենտների կենսաբանական նմուշներն ուղարկվել է Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց»,- հայտարարել է Թեա Միգինեիշվիլին: