Փոթիի հոսպիտալ է տեղափոխվել կասկածելի ախտանշաններով 9 պացիենտ
Փոթիի հոսպիտալ է տեղափոխվել կասկածելի ախտանշաններով 9 պացիենտ

Փոթիի հոսպիտալ է տեղափոխվել կասկածելի ախտանշաններով 9 պացիենտ: Նրանցից ամենափոքրը մեկ տարեկան և 6 ամսական երեխա է:

Ստացիոնար տեղափոխված պացիենտները գտնվում են մեկուսացված խցիկներում: Փոթիի բժշկական կենտրոնի տնօրեն Թեա Միգինեիշվիլու փոխանցմամբ, նրանք ունեն ջերմություն և շնչառական այլ ախտանշաններ:

«Կլինիկայում է 9 պացիենտ, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Պացիենտների կենսաբանական նմուշը «PCR» հետազոտություն կանցնի Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- հայտարարել է Թեա Միգինեիշվիլին: