Փոթիի երրորդ հանրային դպրոցում, որտեղ բժիշկի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, աշխատում են համաճարակաբանները
Փոթիի երրորդ հանրային դպրոցում, որտեղ բժիշկի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, աշխատում են համաճարակաբանները

Փոթիի երրորդ հանրային դպրոցում, որտեղ բժիշկի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, աշխատում են համաճարակաբանները: Նրանց փոխանցմամբ, դպրոցի բժիշկը շփում է ունեցել կորոնավիրուսի վարակակիր անձի հետ, իսկ վարակն ախտորոշվել է պլանային հետազոտության ժամանակ:

Ինչպես հայտարարել է Փոթիի Իվանե Ջավախիշվիլու անվան երրորդ հանրային դպրոցի տնօրեն Լելա Կեմուլարիան, դպրոցը երկուշաբթի օրից կանցնի ուսուցման հեռավար ռեժիմի:

«Համաճարակաբաններն այս պահին հետազոտում են շփման շրջանակը: Ով երկրորդ հերթ է, նրանց ուղարկել ենք հաղորդագրություն, որ դպրոց չգան: Ցանկալի է, ախտահանվեն դասասենյակները և շենքը: Ինչպես ասում են համաճարակաբանները, բազմաթիվ կապեր կան, սակայն նրանք կշարունակեն իրենց աշխատանքը: Նախարարության հետ արդեն համաձայնեցրել ենք, որ երկուշաբթի օրից կանցնենք ուսուցման առցանց ռեժիմի»,- հայտարարել է երրորդ հանրային դպրոցի տնօրեն Լելա Կեմուլարիան: