Փոթիի անցակետերում քաղաքացիների ջերմությունը թերմոսկոպով չափում են իրենց մեքենաներում
Փոթիի երթևեկության վերահսկման անցակետերում անվտանգության պատճառով կանոնները փոխվել են : Խցանումները կանխելու համար, 2-րդ հետիոտն բրիգադի 22-րդ գումարտակի զինվորական բժիշկները ուղևորների ջերմությունը չափում են թերմոսկսպսվ իրենց մեքենաներում։
Ըստ Վրաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, միայն ջերմության դեպքում քաղաքացին ստիպված է լինում անցնել կրկնակի թերմոսքրինինգը անցակետերի մոտակայքում գտնվող բժշկական կետերում: Կասկածելի ախտանիշների առկայության դեպքում զինվորական բժիշկները քաղաքացու մասին տեղեկատվությունը մշակում են, պարզում են նրա կապերը և այդ տեղեկատվությունը անմիջապես տրամադրում են Արևմտյան հրամանատարության կառավարման և շտապ բժշկական կենտրոններին:
«Կարանտին հայտարարելուց հետո, 2-րդ հետիոտն բրիգադի 22-րդ գումարտակը, ՆԳՆ-ն ներկայացուցիչների հետ միասին, մոբիլիզացված են Ռիոնի գետի և Մալթակվայի երկայնքով երկու անցակետերում: Զինվորները և իրավապահները 24-ժամյա հսկողություն են իրականացնում տրանսպորտային միջոցների տեղաշարժման և հատուկ լուծույթներով ախտահանուն, ինչպես նաև ուղևորների առողջության առաջնային ստուգում անցկացնում», – ասվում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունում: