Փոթի նավահանգիստներից մեկում աշխատում են ՆԳ նախարարության և մաքսային վարչության աշխատակիցները
Նախնական տեղեկություններով՝ Փոթիի նավամատույցներից մեկում բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց՝ «հերոին»։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ թմրանյութը թաքցված է եղել բեռնատարի կցասայլի հատուկ կազմակերպված պահեստում։
Սակայն, ըստ նախնական տեղեկությունների, բեռնատարը գտնվում է Իրանի քաղաքացու հսկողության տակ։
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ սկսվել են քննչական գործողություններ։
Տեղում աշխատում են ՆԳ նախարարության համապատասխան բաժնի և Եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները։