Փորձաքննությունների ազգային բյուրոյի եզրակացության համաձայն՝ Ավլաբրի մետրոկայարանի սպասասրահի նախագծում փոփոխություններ կկատարվեն
«Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի եզրակացության համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել Ավլաբրի մետրոկայարանի սպասասրահի նախագիծը»,- նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, մետոկայանի վերականգնողական աշխատանքները կավարտվեն այս տարվա օգոստոսի վերջին։
« Ավլաբրի մետրկայարանի արտաքին ճակատի, ներքին հարդարման և տանիքի ապամոնտաժման աշխատանքների մեկնարկին անհրաժեշտ է եղել երկաթբետոնե կոնսոլի կայունության լրացուցիչ ուսումնասիրություն կայարանի կամարակապ կոնստրուկցիայի պարագծում։ Նշված ծրագրերն իրականացվել են մի քանի տասնամյակ առաջ և գտնվում էին ծանր անմխիթար վիճակում։ Ելնելով ուղևորների անվտանգության առաջնահերթությունից՝ իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ և փորձաքննություններ՝ մետրոկայարանի վերին սպասասրահի կառուցվածքային կայունությունը պարզելու և անհրաժեշտության դեպքում իրականացվելիք միջոցառումները պլանավորելու նպատակով։ Նախագծում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը զգալիորեն հետաձգել է աշխատանքների արտադրությունը, սակայն մենք ենթադրում ենք, որ կայանի վերականգնողական աշխատանքները հնարավոր կլինի ավարտել այս տարվա օգոստոսի վերջին»,- ասել է Կախա Կալաձեն։
Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով՝ վերականգնողական աշխատանքներ կիրականացվեն առանց կայանի շահագործումը ընդհատելու։
«Ես հասկանում եմ, որ որոշակի դժվարություններ կան նման նախագծերի իրականացման հարցում, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մեզ համար մեծ կարևոր է յուրաքանչյուր մանրուք ։ Սրանք կայաններ են, որտեղ օրվա ընթացքում շատ մարդիկ են շարժվում։ Կարևոր է, որ ամեն ինչ ապահով լինի։ Պետք է հաշվի առնել նաև, որ աշխատանքների ընթացքում կայանները չեն փակվի, դրանք կգործեն բնականոն ռեժիմով։ Ինչպես Վարկեթիլիում, աշխատանքները կկատարվեն առանց կայանի կանգառի։ Նախագծով նախատեսված աշխատանքները փորձում ենք իրականացնել գիշերը»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։