Փորձաքննության ազգային բյուրոն պարզաբանում է Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փորձաքննության գործընթացը
Փորձաքննության ազգային բյուրոն պարզաբանում է Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փորձաքննության գործընթացը

Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոն, պարզաբանում է Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փորձաքննության գործընթացը:

Փորձաքննության ազգային բյուրոի հայտարարության մեջ ասված է, որ աղմկահարույց գործի հետ կապված հաճախ առաջանում են հարցեր, ինչու չեն հրապարակվում, նախնական կամ միջանկյալ եզրահանգումները: Նրանց պարզաբանմամբ, փորձագետի հաշվետվությունը պատրաստվում է հետազոտությունը ավարտելուց հետո և գոյություն չունի նախնական կամ միջանկյալ հաշվետվություն:

«Առաջին հերթին ցանկանում ենք հայտարարել, որ Արչիլ Տատունաշվիլիի մահը նույնպիսի ողբերգություն է կենտրոնի աշխատակիցների համար, ինչպիսին դա ողջ Վրաստանի համար էր: Ցանկանում ենք պարզաբանել, որ աղմկահարույց գործի հետ կապված հաճախ առաջանում են հարցեր, ինչու չեն հրապարակվում, նախնական կամ միջանկյալ եզրահանգումները:

Փորձագետի հաշվետվությունը պատրաստվում է հետազոտությունը ավարտելուց հետո և գոյություն չունի նախնական կամ միջանկյալ հաշվետվություն»,-ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, փորձաքննության ազգային բյուրոյում հայտարարում են, որ հետաքննության շրջանակներում նշանակված փորձաքննության հաշվետվությունը, պատկանում է հետաքննչական մարմիններին և բյուրոն իրավասու չէ անելու հանրային հայտարարություններ:

Արչիլ Տատունաշվիլիի դին բռնազավթված Ցխինվալիից տեղափոխել են մարտի 20-ին:

Պետական անվտանգության ծառայության լրատվությամբ, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին: Ավելի ուշ Քուտաշվիլին և Պավլիաշվիլին ազատվել են:

Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին մահացել է անորոշ պայմաններում: