Փորձ է արվել արհեստական սաբոտաժի, կոնկրետ դեղերի արհեստական դեֆիցիտ ստեղծելու համար, կտրուկ թանկացել են այն դեղամիջոցները, որոնց չի վերաբերել ռեֆերենտ գինը
Փորձ է արվել արհեստական սաբոտաժի, կոնկրետ դեղերի արհեստական դեֆիցիտ ստեղծելու համար։ Նաև կտրուկ թանկացել են այն դեղամիջոցները, որոնց չի վերաբերել ռեֆերենտ գինը,- ասել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Ազարաշվիլիի խոսքով՝ ապագայում հնարավորինս կկանխվեն նմանատիպ դեպքերը, և պետությունը կունենա խիստ արձագանք։
«Ցավոք սրտի, կա նաև միտում, որտեղ առանց դեղատոմսով դեղերի գներն աճում են։ Դա կարող է վերաբերել կենսաբանորեն ակտիվ հավելումներին կամ վիտամիններին, և դա արհեստականորեն գրում են բաղադրատոմսերում։ Մենք միշտ խիստ արձագանք կունենանք դրան։ Կարծում եմ, երկրում մեկընդմիշտ կկարգավորվի դեղագործական շուկան։ Ամենակարևորն այն է, որ պետությունը հոգ է տանում քաղաքացիների մասին, և ապագայում հնարավորինս կկանխվեն նմանատիպ դեպքերը»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։