Փոփոխություններն ընդունվել են լայն խորհրդակցությունների արդյունքում, մենք փորձել ենք հնարավորինս հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետերն ու շահերը. Բեքա Դոճվարի
Փոփոխություններն ընդունվել են լայն խորհրդակցությունների արդյունքում, մենք փորձել ենք հնարավորինս հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետերն ու շահերը,- այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության վարչակազմի խորհրդարանական քարտուղար, Բեքա Դոճվիրին:
Ըստ նրա, երկամսյա ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվում, ինչպես համավարակաբանների ու բիզնեսսուբյեկտների կարծիքները, ինչպես նաև տարբեր երկրների փորձի վերլուծություն:
«Ինչպես գիտեք, այսօր միջգերատեսչական համակարգող խորհուրդը ընդունեց և հաստատեց երկամսյա գործողությունների ծրագիր: Այս երեկոյան ձեռնհաս կլինի նաև կառավարության որոշումը, որում պատկերված կլինեն բոլոր այն սահմանափակումները և փոփոխությունները, այնպես որ բոլոր շահագրգիռ կողմերը կկարողանան ծանոթանալ այդ սահմանափակումների հետ: ծրագիրը կազմելու ժամանակ հաշվի է առվել համավարակաբանների կարծիքները, տարբեր երկրների փորձի վերլուծությունը և բիզնես սուբյեկտների կարծիքները, թե ինչպիսի սահմանափակումներ կարող էին ընդունվել և ինչպես պետք է գործել այս երկու ամիսների ընթացքում», – հայտարարել է Բեքա Դոճվիրին: