Դժբախտ պատահարների թիվը նվազեցնելու նպատակով, մշակվում է աշխատանքային անվտանգության կանոն, սակայն կառավարության կողմից դեռեւս ամռանը նախաձեռնած նախագծի քննարկումը խորհրդարանը նորից հետաձգեց։ Հետաձգման պատճառը այս հարցի շուրջ եղած տարբեր կարծիքներն են հանդիսանում։
Էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարությունները դիրքերը վերանայելու համար ունեն ընդհամենը մեկ շաբաթ ժամանակ։
Ծրագրի համաձայն, գործատու ընկերությունները աշխատանքային պայմանները բարելավելու, աշխատողների կյանքը եւ առողջությունը պաշտպանելու համար կունենան մի շարք պարտավորություններ: Խախտումների դեպքում կավելանա պատժամիջոցների քանակը, իսկ բարձր ռիսկային ձեռնարկությունների պլանավորված ստուգումը հնարավոր կլինի առանց հատուկ թույլտվությունների: Այնուամենայնիվ, երրորդ բաժնի մասի համար, ծրագրի աշխատանքային տարբերակով հաստատված կանոննները արդյունավետ չեն։
Հեղինակներ՝ Մանանա Գիգինեիշվիլի, Նանա Հակոբյան, Գոհար Գյուլմիսարյան