Փոնիճալայում հատուկ գործողության արդյունքում ՆԳՆ-ն բերման է ենթարկել մի քանի մարդու:
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են գերատեսչությունից:
Իրավապահ մարմինների կողմից իրականացվող միջոցառումը կապված է թմրամիջոցների հանցագործությունների հետ:
Մանրամասն տեղեկատվությունը ներքին գործերի նախարարությունը կհրապարակի ավելի ուշ: