Փոնիչալայւոմ, Գամսախուրդիա փողոցում հատուկ գործողություն է ընթանում։
Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ շարունակվող միջոցառումների արդյունքում իրավապահների կողմից ձերբակալվել է ավելի քան 10 թմրավաճառ։
Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության պետ Թեյմուրազ Կուպատաձեն, Թբիլիսիից բացի հետաքննչական գործողություններ են իրականացվում երկրի տարբեր քաղաքներում։
Բացի այդ, ըստ Թեյմուրազ Կուպատաձեի, օրվա ընթացքում կավելանա ձերբակալվածների թիվը։
«Հանրապետության տարածքում դատավորի որոշման հիման վրա ձերբակալվել են 10-ից ավելի թմրավաճառներ, որոնց հետ նախապես կատարվել է հսկիչ գնում, որն արտացոլվում է աուդիո-վիդեո ձայնագրություններում և կօգտագործվի որպես ապացույց։ Միջոցառումը շարունակվում է օրվա ընթացքում տարբեր քաղաքներում եւ ձերբակալվածների թիվը կավելանա»,- ասել է Թեյմուրազ Կուպատաձեն։