Փոնիճալա գյուղի, Դավիթ Գուրամիշվիլիի փողոցում տեղի է ունեցել սպանություն: Հաղորդվում է, որ իր տան մոտ կրակել են 39-ամյա տղամարդու: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ (զենքի ապօրինի գնում, պահում, կրում) հոդվածներով:
Տեղում ընթանում են քննչական գործողություններ: