Փոլ Ջոնսոն – Բանավեճն ընդգծում է Վրաստանի օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը, դա հատկապես արդիական է Եվրամիությունում դիմումի ներկա համատեքստում
Փոլ Ջոնսոն – Բանավեճն ընդգծում է Վրաստանի օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը, դա հատկապես արդիական է Եվրամիությունում դիմումի ներկա համատեքստում

Կարծում եմ՝ այսօրվա բանավեճը ընդգծում է պարոն Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ մեր ընդհանուր մտահոգությունը։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին, կներգրավվենք, անհրաժեշտության դեպքում աջակցություն կտրամադրենք Վրաստանին»,- ասել է եվրոպացի պատգամավոր Փոլ Ջոնսոնը Եվրախորհրդարանում Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ բանավեճի ժամանակ։

Ջոնսոնի խոսքով՝ «այս բանավեճը նաև ընդգծում է Վրաստանի օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը»:

«Սա ընդգծում է Վրաստանի կողմից մարդու իրավունքների ապահովման և պաշտպանության միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը: Սա հատկապես արդիական է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի դիմումի ներկա համատեքստում»,- ասել է Ջոնսոնը։