Փոքր խմբերի միջև անհամաձայնությունը, էթնիկ հողի վրա ատելության ներկայացումը ավելի է սրում իրավիճակը. Վրաստանի մահմեդականների վարչության շեյխ՝ Ռամին Իդիգով
Համայն Վրաստանի մահմեդական վարչության շեյխ, Ռամին Իդիգովը Դմանիսիի դեպքերի կապակցությամբ հայտարարում է, որ փոքր խմբերի միջև գոյություն ունեցող անհամաձայնությունը, էթնիկ հողի վրա սկսված ատելություն ներկայացնելը էլ ավելի է սրում իրավիճակը:
«Մենք շատ մտահոգված ենք երեկ տեղի ունեցած փաստի կապակցությամբ և սա է մեր ժամանման պատճառը: Ես տեսնում եմ փոքր խմբերի միջև գոյություն ունեցող անհամաձայնության, էթնիկ հողի վրա ատելության ներկայացում, ինչը շատ վատ է և ավելի է սրում իրավիճակը:
Ցավոք, կարծում եմ, որ որոշ լրատվամիջոցներում իրավիճակն այնքան խիստ էր ներկայացված, որ մարդկանց մոտ բարկություն առաջացավ, հնչջեցին այլատյաց հայտարարություններ և մեկնաբանություններ, ինչը մարդկանց ավելի կենտրոնացրեց մասնակցելու հանրահավաքին», – հայտարարել է Ռամին Իդիգովը:
Հիշեցնենք, ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, երեկ Դմանիսիում կենցաղային հողի վրա տեղացիները բախվել են միմյանց, ինչը վերածվել է խմբային բռնության:
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները կենտրոնացված են Դմանիսիում:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հակառակված կողմերին հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել հանդարտությունը: