Փողոցի առևտրականները ցույց են անցկացրել Երկաթուղային կայարանի հրապարակում
Փողոցի առևտրականները ցույց են անցկացրել Երկաթուղային կայարանի հրապարակում

Փողոցի առևտրականները ցույց են անցկացրել Երկաթուղային կայարանի հրապարակում։ Վաճառասեղանները բացելու և իրենց գործունեությունը շարունակելու պահանջով առևտրականները փակել են ճանապարհը «Մանկական աշխարհի» հարևանությամբ։

Ըստ նրանց՝ տասը օր առաջ քաղաքապետարանի ներկայացուցիչները զգուշացրել են վաճառողներին՝ հեռացնել իրենց կրպակները Թոդուայի կլինիկայի հարակից տարածքից և տեղափոխվել քաղաքապետարանի առաջարկած այլընտրանքային վայր, հակառակ դեպքում նրանց կտուգանվեն։

Առևտրականների խոսքով՝ քաղաքապետարանի առաջարկած տեղում համապատասխան ենթակառուցվածք չկա, և առևտրականները ստիպված են աշխատել ծանր պայմաններում։

Առեւտրականները պատրաստվում են շարունակել իրենց բողոքը։ Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը։ Այս պահին տեղաշարժն ազատ է։