Փիթեր Ստանո. Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել

14:11, 15.03.2024

«Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար», -ասել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Փիթեր Ստանոն։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ հենց որ երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, այն քննարկվում է անդամ երկրների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են կայացնում՝ հիմնվելով ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների վրա։

«Երկրներն իրավունք ունեն պայքարելու իրենց ժողովրդի ավելի լավ ապագայի համար։ Նրանք ազատ են որոշել, թե ինչպես ապահովել նման ապագա: Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի՝ ցանկանու՞մ է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, թե՞ ոչ»,- ասել է Փիթեր Ստանոն։

Նմանատիպ