Փիթեր Սիյարտո. Խաղաղությունը և հունգարա-ամերիկյան լավ հարաբերությունները հոմանիշ են Դոնալդ Թրամփի անվան հետ, գուցե Ուկրաինայում պատերազմ չլիներ, եթե Թրամփը լիներ ԱՄՆ նախագահը
Փիթեր Սիյարտո. Խաղաղությունը և հունգարա-ամերիկյան լավ հարաբերությունները հոմանիշ են Դոնալդ Թրամփի անվան հետ, գուցե Ուկրաինայում պատերազմ չլիներ, եթե Թրամփը լիներ ԱՄՆ նախագահը

«Միգուցե Ուկրաինայում պատերազմ չլիներ, եթե ԱՄՆ նախագահ լիներ Դոնալդ Թրամփը»,- Նյու Յորքում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն։

Սիյարտոյի խոսքով՝ Հունգարիան հարգում է նախագահական ընտրություններում ամերիկացի ժողովրդի որոշումը, սակայն նա նշել է, որ երբ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ էր, Հունգարիայի և Ամերիկայի քաղաքական հարաբերությունները գտնվում էին իրենց գագաթնակետին։

«Ե՛վ խաղաղությունը, և՛ հունգարա-ամերիկյան լավ հարաբերությունները հոմանիշներ են Դոնալդ Թրամփի անվան հետ։ Երբ Դոնալդ Թրամփը նախագահ էր, ամերիկյան ուժեղ առաջնորդի անձը կարողացավ կանխել զինված հակամարտությունների զարգացումն աշխարհում»,- ասել է Սիջարտոն։