Փիթեր Ֆիշեր. Տխուր օր Թբիլիսիում, խախտվել է խաղաղ հավաքների ազատությունը, լիակատար աջակցություն «Թբիլիսի հպարտությանը»
Վրաստանում Գերմանիայի դեսպան Փիթեր Ֆիշերը սոցցանցում արձագանքում է «Հպարտության փառատոնի» հետ կապված զարգացումներին և նշում, որ խախտվել է խաղաղ հավաքների ազատությունը։
«Տխուր օր Թբիլիսիում. Խախտվել է վրացական օրենքը. Ավելին, խախտվել է նաև խաղաղ հավաքների ազատությունը, որը պաշտպանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ հոդվածով, որը վավերացրել է Վրաստանը։ Ամբողջական աջակցություն Tbilisi Pride-ին»,- գրում է Փիթեր Ֆիշերը։
«Լիսի Վոնդերլենդի» հարող տարածքը, որտեղ հայտարարվել էր «Հպարտության փառատոնը», զբաղեցրել են ակցիայի մասնակիցները, ովքեր բողոքում են միջոցառման անցկացման դեմ։ «Թբիլիսի Փրայդ»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ փառատոնի մասնակիցները ստիպված են եղել լքել տարածքը։ Բացի այդ, քիչ առաջ «Թբիլիսի Փրայդը» հերթական հայտարարությունն է տարածել՝ կապված այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «կառավարությունը խրախուսել և աջակցել է բռնությանը»։