Փիթ Հեգսեթ. Այն դաշնակիցները, որոնք հրաժարվում են մասնակցել և ստանձնել կոլեկտիվ պաշտպանության իրենց բաժին պատասխանատվությունը, կտեսնեն հստակ փոփոխություններ մեր համագործակցության մեջ
Փիթ Հեգսեթ. Այն դաշնակիցները, որոնք հրաժարվում են մասնակցել և ստանձնել կոլեկտիվ պաշտպանության իրենց բաժին պատասխանատվությունը, կտեսնեն հստակ փոփոխություններ մեր համագործակցության մեջ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը երախտագիտություն է հայտնել ասիացի դաշնակիցներին, սակայն քննադատել է Եվրոպային։

Հեգսեթն ասել է, որ Թրամփի վարչակազմը առաջնահերթություն է տալիս այն դաշնակիցների հետ համագործակցությանը, ովքեր «ամենատարողունակ և խելացի են, և պատրաստ են պաշտպանել իրենց ազգային շահերը»։

«Այն դաշնակիցները, որոնք հրաժարվում են մասնակցել և չեն ստանձնում կոլեկտիվ պաշտպանության համար իրենց բաժին պատասխանատվությունը, կտեսնեն հստակ տեղաշարժ մեր համագործակցության մեջ», – ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Փիթ Հեգսեթը որպես օրինակ է առանձնացրել Հարավային Կորեան և գովաբանել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին իրենց ռազմական կարողությունները ամրապնդելու համար։

ԱՄՆ պաշտպանության նախարարը քննադատել է Եվրոպայում և ՆԱՏՕ-ում վաղեմի գործընկերներին՝ ասելով, որ նրանք «ունեն որոշ կարևոր որոշումներ կայացնելու»։