Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականի փետրվարին շինարարության արժեքի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,9 տոկոսով։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, նշված փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 5,7 տոկոս նվազմամբ, ինչը 0,9 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։
Սակայն, ըստ գերատեսչության տվյալների, 2022 թվականի փետրվարի համեմատ շինարարության արժեքի ինդեքսն աճել է 4,7 տոկոսով։ Ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորվել է շինանյութերի գների 5,4 տոկոս աճով, ինչը 3,09 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։