Փետրվարի 6-ից 7-ը «անհնազանդության ցույցի» 8 մասնակից տուգանվել է տեղաշարժի արգելքը խախտելու համար
Փետրվարի 6-ից 7-ը «անհնազանդության ցույցի» 8 մասնակից տուգանվել է տեղաշարժի արգելքը խախտելու համար

Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 6-ից 7-ը «անհնազանդության ցույցին», տեղաշարժի արգելքի խախտման փաստով նույնականացրել է 51 անձի:

Ինչպես հայտարարել են ներքին գործերի նախարարությունում, նույնականացված 8 անձ տուգանվել է 2000-ական լարիով:

Նրանց տեղեկությամբ, 24 անձի հարցով ընթանում է վարչական վարույթ:

Բացի այդ, ՆԳՆ-ի փոխանցմամբ, տեղաշարժի արգելքի խախտումը կրկնելու պատճառով 19 անձի նկատմամբ ընթանում է հետաքննություն՝ ՔՕ-ի 248-րդ հոդվածով:

ՆԳՆ-ում չեն կոնկրետացնում նույնականացված անձանց ինքնությունը:

Բացի այդ, «Լելոն՝ Վրաստանի համար»-ի տեղեկությամբ, ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանության վարչություն են կանչվել նրանց կուսակցության անդամները: