Փետրվարի 26-ից լրատվական ծառայությունն անցնում է նոր, ժամանակակից և ինտեգրված «նյուս-ռում»
Փետրվարի 26-ից լրատվական ծառայությունն անցնում է նոր, ժամանակակից և ինտեգրված «նյուս-ռում», դա նշանակում է, որ գործընթացը հասել է տրամաբանական կետի,- այս մասին Հանրային հեռարձակողի ընթացիկ և քաղաքական բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն հայտարարել է Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման շրջանակներում:
«Տևական ժամանակ է, որ աշխատում են այս նախագծի շուրջ: Վերանորոգվել և նորացվել է առաջին շենքի երրորդ հարկը: Այնտեղից ելնելով, թե ինչ հնարավորություն է մեզ տալիս շենքի վիճակը, առավելագույն փորձել են, այս ամենի համար բացել տարածք, քանի որ ինտեգրված նյուս-ռումը նկատի ունի բաց տարածք և հաղորդակցություն այն աշխատակիցների հետ, որոնք պատրաստում են լուրերը, հանրային-քաղաքական հաղորդումները»,- հայտարարել է Գվիմրաձեն:
Նրա խոսքով, նոր վերանորոգված հարկ կտեղափոխվի ամբողջ բլոկը, առաջին հերթին այն մարդիկ, ովքեր աշխատում են նոր և ընթացիկ լուրերի ուղղությամբ: