Փետրվարի 24-ին ԵՄ առաջնորդները կժամանեն Կիև՝ ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ

19:10, 20.02.2025

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փետրվարի 24-ին կժամանեն Կիև՝ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցին։ Այս մասին X սոցցանցում գրառում է Անտոնիո Կոստան։

Երկուշաբթի՝ փետրվարի 24-ին, լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ միջամտության մեկնարկի երեք տարին։ Ես որոշել եմ այս առիթով լինել Կիևում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ վերահաստատելու մեր աջակցությունը հերոս ուկրաինացի ժողովրդին և ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Զելենսկիին»,- գրառել է Անտոնիո Կոստան։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես ծրագրում է փետրվարի 24-ին այց կատարել Ուկրաինայի մայրաքաղաք։

Նմանատիպ