Փետրվարի 24-ին, գիշերը Գորիի ճանապարհային թունելում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ճանապարհի 88-րդ կիլոմետրում գտնվող Գորիի ճանապարհային թունելում պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 24-ին ժամը 00:00-ից 03:00-ն Սենակի-Թբիլիսի, իսկ ժամը 03:00-ից 06:00-ն Թբիլիսի-Սենակի ուղղություններով արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Սենակի-Թբիլիսի ճանապարհային թունելի փակման ժամանակ տրանսպորտային միջոցների հոսքը կանցնի Գորիի թունելը շրջանցող ճանապարհով:
Ճանապարհային թունելի Թբիլիսի-Սենակի ուղղության փակման ժամանակ երթևեկության հոսքը կանցնի թունելի Սենակի-Թբիլիսի ուղղությամբ»- ասված է հայտարարության մեջ։