Փետրվարի 24-ից առ այսօր Ուկրաինայում զոհվել է 5300 ռուս զինծառայող. Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը սոցցանցում տեղեկություն է տարածում ռուսական ռազմական կորուստների մասին։
Աննա Մալյարի խոսքով՝ փետրվարի 24-ից առ այսօր ռուսական օկուպացիոն ուժերի կորուստները կազմել են 5300 զինվոր։
Նրա խոսքով՝ թշնամու ընդհանու կորուստները փետրվարի 24-ից փետրվարի 28-ը ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում հետևյալն են՝ 29 ինքնաթիռ, 29 ուղղաթիռ, 191 տանկ, 816 զրահափոխադրիչ, 74 հրետանային համակարգ, մեկ ՀՕՊ BUK -1 և Grad-21, 291 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 60 միավոր վառելիքի բաք, երեք միավոր անօդաչու թռչող սարք, երկու միավոր ռազմածովային նավ, հինգ միավոր հակաօդային պաշտպանության համակարգ: Անձնակազմի կորուստը կազմում է մոտ 5300 զինվոր։
«Տեղեկությունը մատնանշող է և կարող է ճշգրտվել, քանի որ մարտական գործողությունների ընթացքում այն ձեռք բերելը չափազանց դժվար է, քանի որ հրամանատարները հիմնականում կենտրոնանում են մարտական գործողությունների անցկացման վրա», – ասել է Մալյարը: