Սվանեթիում, Մեստիայում գաստրոտուրիզմը խթանելու նպատակով Զբոսաշրջության ազգային վարչությունը կանցկացնի խոհարարական երկօրյա փառատոն։
Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն ձեռնարկատիրական շուկաներ և երաժշտական տարածքներ։
«Թե՛ ներքին, թե՛ միջազգային ճանապարհորդներն արդեն սիրահարվել են «Գեմո ֆեստ»-ին, որն արդեն ավանդական է և անցկացվում է չորրորդ անգամ։ «Գեմո ֆեստ»-ն անցկացվում է տարբեր մարզերում և ենթադրում է տեղական ձեռներեցների խթանում, ինչպես նաև զբոսաշրջության զարգացում։ Փառատոնին սպասում ենք բազմաթիվ միջազգային և ներքին ճանապարհորդների։ «Գեմո ֆեստ»-ին կներկայացվեն միջազգային լրատվամիջոցներ, որոնք կգրեն Վրաստանի մասին՝ որպես գաստրո-տուրիստական ուղղություն»,- ասում է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մայա Օմիաձեն։
Մայա Օմիաձեի խոսքով, «Գեմո ֆեստ»-ի հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու տեղի խոհարարների կողմից պատրաստված հազվագյուտ և քիչ հայտնի սվանական ավանդական ուտեստներ։
Զբոսաշրջության ազգային վարչության կողմից կազմակերպված փառատոնի նախապատրաստական շրջանում փորձառու խոհարարները «Գեմո ֆեստ»-ի մասնակիցներին առաջարկություններ են տվել ճաշատեսակների ընտրության և պատրաստման հարցում։ «Գեմո ֆեստ»-ի նպատակն է մասսայականացնել տեղական խոհանոցը Վրաստանի տարբեր շրջաններում, աջակցել տեղի ձեռներեցների ընտանիքներին, մեծացնել ներքին և միջազգային ճանապարհորդների հոսքը։