Փետրվարի 15-ից Վրաստանում սննդի օբյեկտները, այդ թվում ռեստորանները բաց տարածքում կվերսկսեն աշխատանքը
Փետրվարի 15-ից Վրաստանում սննդի օբյեկտները, այդ թվում ռեստորանները բաց տարածքում կվերսկսեն աշխատանքը

Փետրվարի 15-ից Վրաստանում սննդի օբյեկտները կվերսկսեն աշխատանքը բաց տարածքում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:

«Փետրվարի 15-ից, սննդի օբյեկտները, այդ թվում ռեստորանները կկարողանան վերսկսել իրենց գործունեությունը բաց տարածքում, սակայն սահմանափակումները կպահպանվեն շաբաթ-կիրակի օրերին»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: