Փետրվարի 15-ից դեղատների համար պարտադիր կլինի դեղորայքի վաճառքը ուղեցույց գներով
Առողջապահության նախարարությունը 1300-ից ավելի խրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցների գնային շեմ է սահմանել։ Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ դեղագործական ընկերությունները փետրվարի 15-ից այլևս չեն կարողանա նշված գնից բարձր դեղեր վաճառել։
Նրանց տվյալներով՝ դեղագործական ոլորտը գները վերանայելու համար ժամանակ ունի մինչև հունվարի 31-ը։ Եթե ոլորտը որեւէ դեղամիջոցի գնի վերաբերյալ հիմնավոր փաստարկ ներկայացնի, նախարարությունում ստեղծված հատուկ խորհուրդը կքննարկի այն, եւ որոշ դեղերի գինը կարող է ճշգրտվել։
Դեղորայքի համար որոշվող հղման գինը տարբերվում է օրիգինալ և դրա անալոգային գեներիկայի համար, ինչը կապահովի միջազգային ապրանքանիշերի հետաքրքրությունը շուկայի նկատմամբ։
Փոփոխությունն ուղղված է երկրում բնակչության համար դեղերի հասանելիության ավելացմանը։