Փետրվարի 13. Ռադիոյի համաշխարհային օրը

15:58, 13.02.2025

Փետրվարի 13-ին նշվում է Ռադիոյի համաշխարհային օրը։ Մի դարաշրջանում, որտեղ տեխնոլոգիական նորարարությունը զարգանում է գլխապտույտ տեմպերով, վերջին հարթակները մեկը մյուսի հետևից ավելի են հնանում, ռադիոն երկու դար հավատարմորեն սպասարկում է ունկնդիրներին՝ որպես աշխարհի ամենահուսալի և լայնորեն օգտագործվող լրատվամիջոցներից մեկը:

Քանի որ 2025 թվականը համարվում է առանցքային տարի կլիմայի փոփոխության համար, այս տարվա Ռադիոյի համաշխարհային օրվա թեման է «Ռադիոն և կլիմայի փոփոխությունը»:

2025 թվականին Ռադիոյի համաշխարհային օրն ընդգծում է ռադիոհեռարձակման բազմազան հնարավորությունները՝ նպաստելու կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 13-ը հռչակել է Ռադիոյի համաշխարհային օր 2011 թվականին։ 1946 թվականի այս օրը ստեղծվել է ՄԱԿ-ի ռադիոն։

Աշխարհի առաջին կանոնավոր ռադիոհաղորդումը սկսվել է ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում 1921 թվականի նոյեմբերին։ Վրաստանում առաջին ռադիոազդանշանը փոխանցվել է 1925 թվականին։

2025 թվականին Վրաստանը կնշի ռադիոյի առաջին հեռարձակման մեկ դարը։

Նմանատիպ