Փետրվարի 11-ի պաշտոնական փոխարժեքը. դոլար՝ 2,6670 լարի, եվրո՝ 2,8550 լարի, ֆունտ՝ 3,2292 լարի
Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ փետրվարի 11-ի դրությամբ ամերիկյան մեկ դոլարը կարժենա 2,6670 լարի, եվրոն՝ 2,8550 լարի, բրիտանական ֆունտ ստեռլինգը՝ 3,2292 լարի։
Այսօր, ըստ պաշտոնական փոխարժեքի, ամերիկյան մեկ դոլարն արժեր 2,6702 լարի, եվրոն՝ 2,8758 լարի, իսկ ֆունտը 3,2430 լարի։
Այսօրվա առուվաճառքի արդյունքում ստացված փոխարժեքը ուժի մեջ կմտնի վաղը՝ փետրվարի 11-ից։