Փենսիլվանիայի Լինքոլնի համալսարանում կրակոցներ են եղել, առնվազն մեկ մարդ զոհվել է
Փենսիլվանիայի Լինքոլնի համալսարանում կրակոցներ են եղել, առնվազն մեկ մարդ զոհվել է

ԱՄՆ-ում Փենսիլվանիայի Լինքոլնի համալսարանում կրակոցներ են եղել։ Հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։

Տեղական ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել է մեկ անձ, որը զենք է ունեցել, չնայած նրանք չեն բացառում, որ ուրիշներն են կրակ բացել։

«Քննիչները դեռ փորձում են պարզաբանել միջադեպը», – ասել են իրավապահ մարմինների աշխատակիցները։

Փենսիլվանիայի նահանգապետը արձագանքել է միջադեպին։ Ջոշ Շապիրոն սոցիալական ցանցերում գրել է, որ իրեն արդեն տեղեկացրել են հարձակման մասին։