Փախստականների նախարարությունը տարհանված ընտանիքների համար գնել է 547 բնակարան
Փախստականների նախարարությունը տարհանված ընտանիքների համար գնել է 547 բնակարան

Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարությունը, փախստական ընտանիքների տարհանման նպատակով գնել է ավելի քան 500 բնակարան: Այստեղից 509 բնակարան Թբիլիսիում, իսկ 38 բնակարան՝ Գորիում:

Նախարարության տեղեկությամբ, նորակառույց և կառուցվող շենքերում բնակելի տարածքների գնումը տեղի է ունեցել բաց և թափանցիկ, մրցույթի կարգով:

Շինարարության ավարտի վերջնաժամկետը 2020 թվականի հունիսի 30-ն է: Այս պահի դրությամբ, նախարարությունը Թբիլիսիում գնել է միայն մեկ սենյականոց և երկու սենյականոց բնակելի տարածքներ, քանի որ նախորդ տարի ամբողջությամբ գնել է երեք սենյականոց բնակարանները:

Բնակարանների գնման որոշումը կայացրել է բնակելի տարածքների գնման կարգն իրականացնող հանձնաժողովը: