Փախստականների հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի որոշմամբ, փախստականների գործակալությունը գյուղական բնակավայրերում տներ կգնի մոտ 100 ընտանիքի համար
Փախստականների, էկոմիգրանտների և կենսապահովման գործակալության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ փախստականների հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի որոշմամբ գործակալությունը գյուղական բնակավայրերում տներ կգնի մոտ 100 տեղահանված ընտանիքի համար։
Նշված ընտանիքների ցանկը հրապարակվել է փախստականների, էկոմիգրանտների և կենսապահովման գործակալության կայքէջում։
«Բռնի տեղահանված ընտանիքները կընտրեն իրենց տները Վրաստանի ցանկացած շրջանում։ Նախագիծը հաջողությամբ իրականացվում է ողջ երկրի մասշտաբով։ 2023 թվականին գործակալությունը գյուղական բնակավայրերում արդեն տներ է գնել ավելի քան 1300 տեղահանված ընտանիքի համար։ Մինչև 2025 թվականի վերջ «Գյուղական տուն» ծրագրի շրջանակներում կվերաբնակեցվի 6000 փախստական ընտանիք»,- ասվում է փախստականների, էկոմիգրանտների և կենսապահովման գործակալության տրամադրած տեղեկատվության մեջ։