Փախստականների գործակալությունը գյուղերում տներ կգնի ևս 300 փախստական ընտանիքի համար
Փախստականների, էկոմիգրանտների և ապրուստի միջոցների գործակալությունը գյուղերում տներ կգնի ևս 300 փախստական ընտանիքի համար:
Գործակալության տվյալներով՝ տեղահանված ընտանիքներն իրենց տները կընտրեն ողջ Վրաստանի մասշտաբով, ինչի համար նրանց վեցամսյա ժամկետ է տրվել։
2022-2024 թվականներին «Գյուղական տուն» նախագծի շրջանակներում կվերաբնակեցվի 5000 փախստական ընտանիք։ Փախստականներին բնակարաններով ապահովելու գործընթացն էլ ավելի արագացնելու նպատակով ամսական կտրվածքով անցկացվում են հանձնաժողովի նիստեր։ Փախստական ընտանիքները կարող են դիմել ցանկացած ժամանակ՝ խնդրելով մասնակցել «Գյուղական տուն» ծրագրին: