Փախստականների և էկոմիգրանտների գյուղատնտեսական գործունեության աջակցության ծրագրի շրջանակներում սկսվել է հայտերի ընդունումը
Փախստականների և էկոմիգրանտների գյուղատնտեսական գործունեության աջակցության ծրագրի շրջանակներում սկսվել է հայտերի ընդունումը

Փախստականների, էկո-միգրանտների և կենսամիջոցների ապահովման գործակալությունը դրամաշնորհներ է տրամադրում վերաբնակեցված փախստականներին և էկո-միգրանտներին՝ գյուղատնտեսական գործունեության խթանման համար:

Գործակալությունը ներքին տեղահանվածների համար ձեռքի տրակտորներ, տարբեր տեսակի բազմամյա մշակաբույսեր, գյուղատնտեսական, սննդամթերքի արտադրության և վերամշակման համար անհրաժեշտ սարքավորումներ կգնի: Ծրագրի շրջանակներում երկրի ողջ տարածքում կֆինանսավորվի մինչև 80 ներքին տեղահանված անձ։

Դրամաշնորհային ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել մինչև ապրիլի 24-ը։ Հայտերն ընդունվում են գործակալությունում և նրա տարածքային ծառայություններում:

Դիմումը կարելի է ուղարկել գործակալության պաշտոնական էլ. փոստին՝ [email protected]։

«Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել պետության կողմից բնակարաններով ապահովված հարկադիր վերաբնակների եւ էկոմիգրանտների ինտեգրմանը եւ նրանց համար ստեղծել եկամտի աղբյուր։ Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել հղումով»,- նշված է տեղեկատվության մեջ։